Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Շիրակի մարզում ավտոտնակում մահացած հայտնաբերված երիտասարդները սիրահար զույգեր են եղել, որոնք մահացել են
մեքենայի գազից․․ Մեզ հայտնի դարձավ, որ անգամ, երբ իրավապահները բացել են ավտոտնակի դուռը, մեքենայի
շարժիչը միացած է եղել ու մեքենայում առկա գազից էլ նրանք խեղդվել են.. Ավելի վաղ գրել էինք, որ փետրվարի 24-
ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում.. Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի
նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, միաժամանակ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի
Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակի ներսում հավանաբար կան քաղաքացիներ, ովքեր չեն արձագանքում դռան թակոցին և հեռախոսազանգերին.. Արդյունքում, վտոմեքենայի հետևի նստատեղին
հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ ավտոմեքենայի կողքին՝ գետնին, աղջկա դի.. Մահացածներն են՝ Շիրակի
մարզի բնակիչներ 26-ամյա Սարգիս Ա.-ն և 18-ամյա Ազատուհի Հ.-ն.. Սարգիս Ա.-ն աշխատում է ՀՀ
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արթիկ քրեակատարողական հիմնարակում..