ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցների վերաբերյալ: Ահազանգ է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից. շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 25 և 89 տարեկան երկու քաղաքացիների: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Կիևյան փողոցի ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն-ծեծկռտուք է եղել մի խումբ հյուրերի միջև: Այդ ընթացքում 26-ամյա երիտասարդը գազային ատրճանակից կրակոց է արձակել, ապա նստելով իր «Օփելը»՝ սկսել է անկանոն վարել, որի ընթացքում էլ վրաերթի ենթարկելով 25-ամյա և 89-ամյա կանանց՝ հեռացել է: Հասնելով Կոմիտասի պողոտա՝ մեքենայից դարձյալ կրակոց է արձակել, ապա վերադարձել Կիևյան փողոց՝ ընկերների հետևից:
Հասարակական կարգը կոպտորեն խախտած երիտասարդներին Արաբկիրի քրեական հետախույզներն ու պարեկները Կիևյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
Կիևյան փողոցի նշված հասցեում հայտնաբերվել է 1 պարկուճ:
Ձերբակալվածները տեղափոխվել են Արաբկիրի քնչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: