ՆՈՐ ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՖՈՏՈ. Ինչի՞ց են Արթիկում մահացել 18-ամյա աղջիկն ու 25-ամյա տղամարդը. Ինչ կապ են ունեցել իրար հետ իրականում…

Aravot.am-ը գրում է.

Արթիկում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել․ ժամը 18․30-ի սահմաններում Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հայտնաբերել են 18-ամյա աղջկա և 25-ամյա երիտասարդ տղամարդու դիեր։

Հայտնաբերողը եղել է մահացած երիտասարդի քրոջ ամուսինը, որը և բացել է ավտոտնակի դռները։ Տեսնելով դիերը՝ ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով էլ, տղամարդու դին հայտնաբերվել է ավտոմեքենայի հետևի նստատեղին, իսկ աղջկանը՝ ավտոմեքենայի կողքին՝ գետնի վրա։

Ոստիկանությունից Aravot.am-ին փոխանցեցին, որ նախնական վարկածով երիտասարդները թունավորվել են շմոլ գազից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *