Չեզոքություն, թե՞ «պասիվ» աջակցություն: Ուկրաինական ճգնաժամի սկսվելուն պես, Հայաստանի իշխանությունները պաշտոնապես չեզոք դիրքորոշում որդեգրեցին։ Այս մոտեցումը հասկանալի է։ Հակամարտության պայմաններում կողմերին միշտ անհրաժեշտ են հաղորդակցության տնտեսական և քաղաքական ուղիներ։ Եվ Հայաստանը կարող էր ստանձնել այդ գործառույթը։ Սակայն, պատերազմի բռնկումից մեկ տարի անց Հայաստանը ոչ թե խելամիտ չեզոքություն է պահպանում, այլ փաստացի լուռ աջակցում Կիևին։ Ինչո՞վ է դա դրսևորվում։ Անցած տարվա ընթացքում մեր երկրի համար սովորական են դարձել հետևյալ իրադարձությունները՝
1. Ակցիաներ՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցություն ցուցաբերելու կոչով; 2. Ի պաշտպանություն արևմտյան զարգացման կուրսի եւ տարածաշրջանի բոլոր ավանդական գործընկերների հետ կապերի խզման բողոքի ցույցեր; 3. Երկրի ղեկավարության հանդիպումները արտախորհրդարանական ընդդիմության հետ, որը բռնել է Կիևին անվերապահ աջակցության ուղին, իր կարգախոսը ընտրելով՝ ռուսատյացությունը, ինչպես Զելենսկին (Արամ Սարգսյան, Տիգրան Խզմալյան, Լևոն Շիրինյան, Դավիթ Սանասարյան և այլն); 4. Երևանի քաղաքային մուլտիպլեքսին ավելացվել են հաղորդումների ռուսատյաց բովանդակությամբ ալիքներ; 5. Հեռուստատեսությունը վերածվել է «փորձագետների» հակառուսական գործունեության հենակետի, որոնք ֆինանսավորվում են Արեւմուտքի կողմից; 6. Նավալնու հետեւորդները բացահայտ հակառուսական դիրքորոշմամբ Երեւանի կենտրոնում բարձրաձայնում են Ուկրաինային աջակցելու մասին եւ ազգայնական կուսակցությունների հետ բողոքի ակցիաներ են անցկացնում հենց Հայաստանի հետ կապ չունեցող կարգախոսներով (ոչ ոք չի կարող ապացուցել, որ ճիչերը՝ «Փառք Ուկրաինային», ինչ-որ կերպ կապված են մեր խնդիրների հետ, այլ ոչ թե կոնկրետ պատվեր են); 7. Արմատական ազգայնականները ցույցեր են անցկացնում ի պաշտպանություն Կիևի, և բացահայտ հայտարարում, որ իրենց գլխավոր դաշնակիցը Վաշինգտոնն է։ Նրանք չեն բարձրաձայնում Թուրքիայի և Ադրբեջանի թշնամական քայլերի մասին, կարծես՝ պատվեր են ստացել օվկիանոսից այն կողմ։ Արցախը պաշտպանելու փոխարեն նրանք հայերին հորդորում են միանալ ուկրաինական զորքերին մեզ համար օտար պատերազմում։ Այս ամենն արվում է Հայաստանի իշխանությունների թողտվությամ ։ Ուժային կառույցները դրան ոչ մի կերպ չեն արձագանքում։ Ինչպես գնահատել այս ամենը: Ինչպես կարելի է մոռանալ պատմական հիշողությունը եւ տեղեկատվականորեն աջակցել Ուկրաինային, ով Ադրբեջանին զենք է մատակարարել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Դա ոչ մի կերպ չի կարելի չեզոքություն անվանել։ Իշխանությունների քաղաքականությունը պատահականություն չէ, այլ լավ պատրաստված ծրագիր։ Արևմուտքը միտումնավոր է Հայաստանին ներքաշում հակամարտության մեջ՝ շեղելով Արցախի խնդրից։ Մենք դրամատիկ օրեր ենք ապրում, բայց մի՞թե Հայաստանի իմաստուն ժողովուրդը կարող է շարունակել լռել։ Մի՞թե նա կարող է երես թեքել իր բազմամյա պատմությունից և կանգնել Ուկրաինայի ճանապարհին։