ԼԱՎ ԼՈՒՐ…Վերակագնվեց. Արցախից տեղեկացնում են

Արցախ տեղափոխված քաղաքացիները վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 17 քաղաքացի Լաչինի միջանցքով Հայաստանից Արցախ է տեղափոխվել։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Նրանք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ»,– հայտնել է Ամատունին։
Նա նաև հայտնել է, որ 19 քաղաքացի էլ Արցախից Հայաստան է տեղափոխվել։
Հիշեցնենքդեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից սկսած ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *