ԱԱԾ-ն ներկայացնում է թե ինչ պատիժ է սպասվում ալիևի հայ շպիոնին, որը գաղտնի ինֆորմացիա է փոխանցել և դավաճանել մեր ազգին․․․

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ զինված ուժերում նախկինում մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած զինվորականը կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, ինչպես նաև ստեղծելով կազմակերպված խումբ,

առանց պետական գրանցման, հաշվառման և հատուկ թույլտվության (լիցենզիայի), զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ` զուգորդված պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, ապօրինի ձեռք է բերել և պահել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, նռնակ, մարտական պայթուցիչներ:

Այսպես.

Սույն քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված զինվորականը ծառայության մեջ գտնվելու ընթացքում ի պաշտոնե իրավունք է ստացել առնչվելու պետական և ծառայողական գաղտնիքին դասվող տեղեկությունների և այդ տեղեկությունները պարունակող փաստաթղթերի հետ:

Հիշյալ անձը տարիներ առաջ գտնվելով Վրաստանի տարածքում՝ հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով վերջինների աշխատակիցների կողմից ստացել է կոնկրետ առաջադրանքներ, հանձնելու նպատակով հավաքել և իր մոտ պահել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների արտաքին անվտանգության, զինված ուժերի,

սպառազինությունների մասին տեղեկություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա պետության ներկայացուցիչներին փոխանցել ծառայության բերումով իրեն հասանելի դարձած փաստաթղթեր ու տեղեկություններ, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար ցույց տվել այլ օգնություն:

Ունենալով ֆինանսական խնդիրներ և նպատակ ունենալով պետական դավաճանություն կատարելու եղանակով ստանալ նյութական օգուտներ՝ թշնամական գործունեությամբ զբաղվող ադրբեջանական հատուկ ծառայությունների՝ ինքնությունը չպարզված ներկայացուցիչներից ընդունել է վարձատրության դիմաց, ի վնաս Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության,

հանցավոր գործունեություն իրականացնելու առաջարկը, որից հետո ձեռնամուխ է եղել դրա իրականացմանը՝ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչների հետ մշակելով և ընտրելով ՀՀ պետական, այդ թվում՝ հակահետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից քողարկված եղանակներով նրանց հետ կապ հաստատելու, համապատասխան տեղեկություններ փոխանցելու և այլ օգնություն ցուցաբերելու տարբերակները:

Այնուհետև իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով հավաքել և սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնատանը պահել է Հայաստանի և Արցախի զորամասերի, դրանց տեղակայման վայրերի, նշանակության, ստորաբաժանումների կազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակների ու տեսակների, մարտական զորավարժությունների անցկացման ռադիոտվյալների, պայմանականչերի, ռադիոցանցերի, ռադիոուղղությունների, կապի պլանների, հայկական բանակային կորպուսների դիմաց առկա թշնամական ուժերի, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, դրանց ընդհանուր թվաքանակի, թշնամու առաջնահերթ խոցվող օբյեկտների (նշանակետերի),

դրանց կոորդինատների, չափերի, խոցման միջոցների, հրթիռների քանակի, ինչպես նաև հայկական կողմի մոտ առկա Ադրբեջանի ԶՈՒ, զորամասերի, միավորումների, ստորաբաժանումների, մարտական զրահամեքենաների, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենաների և զրահափոխադրիչների, հրետանու, ականանետերի, հակատանկային միջոցների, զորային հակաօդային պաշտպանության միջոցների, դրանց տեսակների, քանակի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր և տվյալներ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *