Հիշեցնենք որ ըստ լրատվամիջոցի` գյուղացիները կասկածներ ունեն, որ դաժան սպանությունը թուրքերն են արել։ Քննարկվում են նաև այլ վարկածներ։
«Հրապարակ» թերթը գրում է, որ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղում տեղի ունեցած սարսափելի սպանությունից հետո գյուղում մի քանի վարկած է քննարկվում։
Նշենք, որ նոյեմբերի 9-ին գյուղում՝ սեփական տանը, հայտնաբերվել են 31-ամյա կնոջ ու նրա 8 և 12 տարեկան երեխաների դիերը։
«Կատարվածն այնքան անհավանական է, որ տեղացիները կասկածում են, թե թուրքերն են արել՝ սահմանն անցնելով ու հայերին մատաղ անելով։ Պեմզաշենից մինչև սահման մոտ 50 կիլոմետր է։ Սպանությունը թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից նոյեմբերի 9-ի այսպես կոչված «հաղթանակի» ծիսակարգային շրջանակներում կարող է լինել»,-գրում է թերթը։
Բացի այդ, դաժան սպանության վերաբերյալ այլ վարկածներ էլ են քննարկվում Արթիկ խոշորացված համայնքում։
Վարկածներից մեկի համաձայն` կնոջն ու նրա երեխաներին դաժանաբար սպանողը նրանց ծանոթն է, որը կնոջ հետ մտերիմ կապի մեջ է եղել։ Ենթադրաբար նրանց միջև վեճ է ծագել, ու կնոջ ճիչերից արթնացած երեխաները տեսել են իրենց մոր սպանությունը, որից հետո մարդասպանը ստիպված է եղել վկաներ չթողնել։
Ուրիշ վարկած էլ կա` սպանված կինն ամուսնանալուց առաջ խոստացել է սպասել ազատազրկված սիրելիին, սակայն հետագայում այլ տղամարդու հետ ընտանիք է կազմել, երեխաներ ունեցել։ Նախկին սիրեցյալը դուրս գալով բանտից՝ որոշել է վրեժխնդիր լինել կնոջից ու վրեժխնդրությունն իրագործել է դաժանագույն ձևով։