Նոր շոկային մանրամասներ… միայն իմանաք ինչ է ասել գնդապետը հարցաքննության ժամանակ… նա չի հաստատել եթերում արած հայտարարությունը

Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը հրավիրվել է ՀՀ Քննչական կոմիտե և հարցաքննվել, փոխանցում է Armlur.am-ը։ Վերջինիս նախաքննական մարմինը հարցաքննության է հրավիրել Հանրային հեռուստաընկերության եթերում իր կողմից հունվարի 19-ին զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի մասով արված հայտարարությունների հետ կապված։
 

Իսկ ինչ էր ասել Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը:

Արսեն Սարոյանը հստակ նշեց, որ ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած։ Մինչև փրկարարների հասնելը 6 հոգի դուրս է եկել այրվող շինությունից, նրանցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց։

Ենթադրում եմ, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, նույնիսկ չեն հասցրել վեր կենալ:

Ըստ լրատվամիջոցի՝ այս հայտարարությունից հետո նախաքննական մարմնում խառնվել են իրար, քանի որ նրանք ընդամենը զինվորներից մեկին են գտել մահճակալի վրա, իսկ մյուսները սենյակի տարբեր մասերում են եղել, պատուհանի մոտ, գետնին եւ այլ վայրերում:

Նշվում է նաև, որ այս եւ այլ հայտարարությունների հակասության մասով են գնդապետին հրավիրել հարցաքննության եւ ուշագրավն այն է, որ մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նա Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարությունները չի պնդել նախաքննական մարմնում, ինչը ենթադրել է տալիս, որ նա չի հաստատել եթերում ասված իր խոսքերը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *