Ցանկացած խաչմերում, անկախ նրանից՝ խաչմերուկում կա «վաֆլի» կոչեցյալ գծանշումը, թե ոչ, արգելվում է մուտք գործել, եթե առաջացել է խցանում եւ դա կստիպի վարորդին կանգնել խաչմերուկի տարածքում: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային քաղաքականության բաժնի ավագ մասնագետ Արուսյակ Խաչատրյանը:
«Սա ամենատարածված խախտումն է Երեւանում, որի պատճառով առաջանում են օրվա պիկ ժամերին արհեստական խցանումներ: Վարորդը մտնում է խաչմերուկ, կանգնում է եւ փակում հանդիպակաց երթեւեկությունը:
Այսինքն` հանդիպակաց երթեւեկության համար կանաչը բացում է, բայց նրանք էլ չեն կարողանում մտնել խաչմերուկ: Սրանից հետո, եթե վարորդը մուտք գործեց այդպիսի ժամանակ խաչմերուկ, նա տուգանվելու է»,-ասաց նա: Մասնագետը նշեց, որ այդ փոփոխությունն արդեն ուժի մեջ է մտել: