Այսօր ձեզ կներկայացնենք Նոր Նորքի թաղապետարանում կատարվող բեսպրիդելը գործող թաղապետ Արմեն Մհերյանի գլխավորությամբ: Բանը նրանում է, որ Արմեն Մհերյանը թաղապետարանի աշխատակազմի ղեկավար է նշանակել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագ Ռոբերտ Սարգսյանի աներձագ Ռուդիկ Կարապետյանին, ով եղել է Հանրապետական կուսակցության 9 — րդ մասիվի շտաբի պետը ու հիմնական արիշ վերիշ անողներից մեկը ՝ ընտրական ձայների կեղծարարը: Ուրեմն ձեզ տեղեկացնենք, որ այս տարի ամանորյա լուսավորության համար Նոր Նորք վարչական շրջանին քաղաքապետարանը հատկացրել է 27 միլիոն դրամ բյուջե, այն դեպքում երբ նախորդ տարիներին սովորաբար հատկացվել է 5-6 միլիոն դրամ: Գաղտնիք չէ, որ ամեն տարի հատկացված գումարները մղսվել են թաղապետի և նրա շրջապատի կողմից, այս տարին էլ բացառություն չէր և 27 միլիոն դրամը մղսվել է անձամբ թաղապետ Արմեն Մհերյանի և թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդիկ Կարապետյանի կողմից: Մեկ բացահայտում ևս, պարզվում է, որ Արմեն Մհերյանը յուրաքանչյուր ամսվա կեսը բացակայում է երկրից, հետևաբար իր աշխատավայրում չի գտնվում: Ըստ հաստատված տեղեկությունների նա ամեն ամիս մեկնում է Դուբայ , ավտոմեքենաներ բերում Դուբայից Հայաստան վերավաճառելու նպատակով, նաև ամբողջ թաղապետարանի ավտոկայանատեղին ապօրինաբար օգտագործում է իր բիզնես նպատակների համար:
Այսպիսով ստացվում է, որ Ավինյանի կողմից հավանություն ստացած ստահակ Արմեն Մհերյանը չի ծառայում Երևանի Նոր Նորք վարչական շրջանին, այլ օգտագործում է պետական ռեսուրսները իր սեփական շահն առաջ տանելու համար: Խնդրում ենք իրավապահ մարմիններին լրջորեն զբաղվել Նոր Նորքի թաղապետ Արմեն Մհերյանի ոդիսական գործունեությամբ: