Մինչ բոլորը զբաղված են Ազատ գյուղի կացարանի հրդեհի բացահայտմամբ և Արցախի շրջափակման հարցը լուծելով, Նոր Նորքի թաղապետարանում ստահակ ավտոդալալ թաղապետ Արմեն Մհերյանի գլխավորությամբ զբաղված են նախկիններին հետ բերելու գաղտնի ծրագրերով: Ասում են , որ հենց ինքը թաղապետ Արմեն Մհերյանը Սերժ Սարգսյանի և նախկին թաղապետ Մելիք Գասպարյանի ցուցումներով ստիպել է գույքահարկի բաժնի պետին գրել աշխատանքից հեռացման դիմում: Այս ամենին զուգահեռ ստահակը ցանկանում է հետ բերել ակտիվ ՀՀԿ — ական, նախկին գույքահարկի բաժնի պետի տեղակալ Մելիք Գասպարյանի ընկեր Մանվել Կարապետյանին: Հիշեցնենք, որ վերոնշյալ Մանվել Կարապետյանը ազատվել է պաշտոնից հեղափոխությունից հետո, նախկին թաղապետ Հովհաննես Մանուկյանի կողմից, հարյուր միլիոն գույքահարկը և աղբահանության գումարը բյուջեից լափելու պատճառով: Այդ ժամանակ արխիվից կախարդական կերպով անհետացել են գույքահարկի և աղբահանության վճարման գրքերը: Այս ամենի հիման վրա ներկայիս իշխանությունները հարուցել են քրեական գործ, որը մինչ օրս դեռ չի կարճվել: Մանվել Կարապետյանի հետ միասին բաժնից աշխատանքից ազատվել են ևս 5 հոգի: Այս ամբողջը ամփոփելուց հետո ստանում ենք մի պատկեր, որտեղ Սերժ Սարգսյանի շախմատային, ռևանշիստական քայլերով ՀՀԿ -ն նորից փորձում է վերադառնալ իր հին դիրքերին: Հետաքրքիր է նաև, ինչու է լռում ներկայիս իշխանությունը և ինչու իրեն արդեն Երևանի քաղաքապետ հռչակած Տիգրան Ավինյանի կողմից չեն կատարվում համապատասխան գործողություններ: