Վերջերս հայտնի դարձավ, որ Նոր Նորքի թաղապետ Արմեն Մհերյանը գաղտնի հանդիպում է ունեցել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա կողմից արդեն հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու հռչակված Արմեն Աշոտյանի հետ: Ասում են հանդիպումն ընթացել է ջերմ մթնոլորտում և ըստ պայմանավորվածության Սերժ Սարգսյանը հրահանգել է, որ Արմեն Աշոտյանը և Նոր Նորքի նախկին թաղապետ Մելիք Գասպարյանը ջանքեր չխնայեն, օգտագործեն բոլոր պետական և հանցավոր աշխարհի ռեսուրսները ընտրությունների շեմին: Պայմանավորվածություն է եղել, որ Նոր Նորքի թաղապետ պետք է նշանակվի Մելիք Գասպարյանը, իսկ ներկայիս գործող թաղապետին ասում են, որ Սերժ Սարգսյանն անձամբ խոստացել է ՊԵԿ — ում վարչության պետի պաշտոն: Կարծիքներն ու մեկնաբանությունները թողնում ենք հանրությանը: Լինելու ենք հետևողական գործողությունների հետագա զարգացմանը: