Խոսքը Երևանի թիվ 135 դպրոցի մասին է։ Ծնողները պնդում են, որ բռնաբարություն է տեղի ունեցել դպրոցում։ Պնդում են, որ գործը կոծկել է տնօրենը ոստիկանության աշխատակից ոմն Հ. Բ.-ի օգնությամբ, որի աղջիկը անցած տարի է ավարտել այդ դպրոցը։ Տուժող կողմը ևս լռում է, ինչը որ առավել անընդունելի է։ Դիմում եմ պատկան մարմիններին և հորդորում օր առաջ բացահայտել տեղի ունեցածը։ Ինչպե՞ս ծնողը հանգիստ ուղարկի երեխային դպրոց իմանալով հանդերձ, թե ինչ է կատարվում իրականում։ Պարզել է պետք հարգելի ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, թե 8 օր առաջ ի՞նչ երեխայի են ուղիղ աղու պատռվածքով տեղափոխել հիվանդանոց։ Վստահ եմ, որ բացահայտվելու է և այլ տարբերակ չի էլ կարող լինել։ Իսկ այս ամենի մեջ թաթախված անձանց բերանքսիվայր դրսում հայտնվելուն 5 է պակաս, դա ևս վստահեցնում եմ!!!