Ազատ գյուղում այրված 15 զինծառայողներից մեկը Լոռու մարզի Ստեփանավան համայնքի բնակիչ 19-ամյա Ռոստոմ Ասրյանն է, ում մարմինը ծնողները ճանաչել թեւիի դաճվածքից:
Ե՞րբ է վերջին անգամ հայրը խոսել որդու հետ, ինչո՞ւ էր զինվորը ուզում օր առաջ տեղափոխվել զորանոցին կից ավտոպարկ այս եւ այլ հարցերի շուրջ քաջություն ենք ունեցել զրուցել զինվորի հայրիկի` Արտակ Ասրյանի հետ.
-Դեպքի օրը ժամը 10-ին եմ խոսել տղուս, ասեց առավոտ տեղափոխվելու ենք ավտոպարկ, ասավ ինչքան ստեղից շուտ տեղափոխվեմ էնքան լավ: Ասեցի ինչի բալես` բան չասեց: Ծառայությունից շատ գոհ էր, ասում էր գամ ամուսնանամ` ընտանիք կազմեմ, ընկերուհի ուներ:
Անդրադառնալով կատարվածի պաշտոնական վարկածին զինվորի հայրը նկատում է.
-Ես չեմ հավատում, տղերքին` չգիտեմ ինչ ձեւ քնացրել են, ու բենզինով իրանց գործը արել, ուրիշ տարբերակ չկա: Չէին կարա էդքան էրեխա քնած մնար, էդքանի մեջ մեկը արթուն ո՞նց կարար լիներ: Ես հիմա ուժ չունեմ խոսելու, բայց խոսում եմ, որովհետեւ ուզում եմ իրականությունը պարզվի: Ես իմ էրեխու մարմինը թեւի դաջվածքից եմ ճանաչել, մարմնի մի հատվածը այրվել էր` մյուս հատվածը կիսայրված վիճակում էր, թեւի կապած ժամացույցը մինչեւ հիմա աշխատում ա: Ես չգիտեմ, թե մենք էսքանից հետո ոնց ենք ապրում, փրթիկ-փրթիկ էրեխիդ մարմինը քեզ են հանձնում` դրանից վեր պատիժ ծնողի համար չկա: