Անշուշտ քաղաքական դաշտի ամենից զզվելի կերպարներից մեկը Գառնիկ Իսագուլյանն է: Սա անվիճելի փաստ է: Բոլորս շատ լավ ենք հիշում, թե ինչպես էր նա իրեն մեջտեղից պատռում, իրեն պատերին տալիս իր քաղաքական ծնողներին պաշտպանելիս, բայց արի ու տես, որ այժմ դարձել է բուսական մակարդակի ինտելեկտով, նույն տեղը մշատպես գամված մի մոլախոտ: Իր ողջ կյանքի ընթացքում այս մարդը եղել է հակազգային ու հակապետական գործիչ: Մշտապես ասել է այն ինչ իրեն վերևից թելադրել են, երբեք սեփական կարծիք չի ունեցել ու չի ունենա: Բայց արի ու տես, ինչպես այժմ թրենդային է դարձել, իր եթերների մեջ իրեն իրավունք է վերապահում խոսել ու քննադատել այնպիսի մարդկանց, ում անունը տալու անգամ որևէ իրավունք չունի: Գառնիկ Իսագուլյանի պես քաղաքական փսլնքոտները անգամ եթեր դուրս գալու բարոյական իրավունք չունեն: Բոլորը լավ հասկանում են, որ նա ընդհանրապես մտահոգված չէ երկրի վիճակով, նրան անգամ չի հետաքրքրում հեռավոր մի փոքր գյուղի ճակատգիր ուր մնաց մի ամբողջ ազգի ու երկրի: Իսկ թե ովքեր են նախկինում կանգնած եղել ժողովրդի կողքին, ովքեր հիմա են կանգնած, մարդիկ իրենք շատ լավ դա հասկանում ու գնահատում են: Այն հազարավոր դիմակները, որոնց տակ թաքնվելով Գառնիկ Իսագուլյանները փորձում են ինչ-որ մանր մունր հարցեր լուծել, այլևս ի վիճակի չեն թաքցնել դիմակի ետևում կանգնածի ստոր կերպարը, և շատ շուտով անգամ փողոց դուրս գալու համար նրանց դիմակներ են պետք, գալու քողարկելու համար սեփական զզվելի ու անհաճո դիմագծերը:
Հ.Գ. Մի քիչ որ բարոյականություն ունենա Իսագուլյանը, թեթև կհամեմատի, թե ուր են հիմա ու նախկինում իր տերերը, և ուր է Ծառուկյանը, ում ներկայությունը ժողովուրդը միշտ հաստատակամ զգացել է իր թիկունքին: