Հրատապ!!! Արտակարգ իրավիճակ սահմանամերձ Մովսեսում … Բնակիչներից որոշները տարհանվել են…

Հունվարի լույս 21-ի գիշերը անհայտ անձը Բերդ համայնքի սահմանամերձ Մովսեսի թաղամասերից մեկում ժամը 02:30-ի սահմաններում ծակել է կայանած բազմաթիվ ավտոմեքենաների անվադողերը, վառել անվասայլակի մեջ դարսված անասնակեր խոտը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Հունվարի լույս 22-ի գիշերն էլ նույն թաղում իր տան երկրորդ հարկից իջնելով՝ Մովսեսի բնակիչներից մեկը նկատել է անծանոթի, տագնապած հարցրել է՝ ո՞վ էս, անծանոթը փախուստի է դիմել։

Այս մասին ինձ հայտնեցին Մովսեսի բնակիչները, ովքեր այս դեպքերի կապակցությամբ դիմել են ոստիկանություն, մտադիր են իրենց ուժերով գյուղում գիշերային հերթապահություն սահմանել»,- գրել է նա։

Մովսեսի գյուղապետ Զավեն Պապյանը News.am-ին հաստատել է կատարվածը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել` նշելով, որ գտնվում է սահմանին, խիստ զբաղված է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *