24 տարեկան հասակում մահացել է հարավկորեացի դերասանուհի Գո Սու Յունգը: Ինչպես
հայտնում է Lenta.ru-ն, «Գոբլին» սերիալում նկարահանվող դերասանուհին մահացել է հիվանդության պատճառով, թեև չի նշվում, թե ինչ առողջական խնդիր է նա ունեցել:
Դերասանուհու մահվան լուրը հաստատել են Story J Company ֆիլմարտադրությամբ զբաղվող գործակալությունում: «Մենք հավերժ կհիշենք Գո Սու Յունգին, ում վառ ժպիտը շլացնում էր ողջ աշխարհը:
Հանգչիր խաղաղությամբ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:Նշվում է, որ հուղարկավորությունը կայացել է փետրվարի 9-ին, սակայն նրա մահվան մասին լուրը նոր է հրապարակվել:
Աղբյուրը նկատում է, որ սա արդեն 4-րդ դեպքն է, երբ երիտասարդ հարավկորեացի դերասան կամ երգիչ է մահանում վերջին կես տարվա ընթացքում: Դերասան Չհա Ին-Հային մահացած են գտել տանը: Փոփ-կատարող Սոլլին ինքնասպան է եղել:
Նոյեմբերին կյանքից հեռացել է 28-ամյա երգչուհի Գու Հարան: