ԱՄՆ-ում Տեխասի բնակիչ Ջարեդ Դիկուսը գլխատել է կնոջը՝ Էնգի Դիասին, նրա հետ ամուսնանալուց երեք ամիս անց։ Այս մասին հայտնում է ABC 13-ը։
Դիկուսն ու Դիասը ամուսնացել են 2022 թվականի հոկտեմբերին։ Նրանք ապրում էին տղամարդու ծնողների տան ետևում գտնվող փոքրիկ սենյակում։
Կինը սպորտով էր զբաղվում, տեսաձայնագրում իր մարզումները և ոգեշնչում մարդկանց ակտիվ ապրելակերպ վարել։ «Նա լավատես էր: Դիկուսը նրան երջանկացրել էր, իսկ նա նրան լավ տրամադրություն էր պարգևում»,- պատմում է նորապսակների հարևանը: Սակայն չորեքշաբթի օրը՝ հունվարի 11-ին, Դիկուսի հայրը գնացել է ոստիկանություն և հայտնել, որ ամուսինների տանը ինչ-որ բան այն չէ։
Դեպքի վայր ժամանած իրավապահները արյան լճակի մեջ հայտնաբերել են Դիասի անգլուխ մարմինը։ Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են խոհանոցային դանակ, որով, ենթադրաբար, Դիկուսը սպանել էր կնոջը։ Տղամարդուն ձերբակալել են և տարել ոստիկանական բաժանմունք։ Հարցաքննվել են նրա ընտանիքի բոլոր անդամները։
Ամբաստանյալը ներկայումս գտնվում է Ուոլեր շրջանի բանտում: Ոստիկանությունը փորձում է պարզել կատարվածի բոլոր մանրամասները։ «Նա երբեք խելագար չի եղել:
Երբեք չի եղել այնպիսին, որ ինչ-որ դաժան բան կաներ: Պաշտպանում էր նրանց, ում սիրում ու հոգ էր տանում»,- ասում է ցնցված հարեւանը։