Աստված իմ սարսափելի է…հիմա էլ խոշոր հրդեհ Ստեփանակերտում մասնակի այրվել է շենքերից մեկը…գազի բալոնը…

Հունվարի 20-ին՝ ժամը 13:33-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտի Վ. Մամիկոնյան 14 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է գազի բալոն:

Հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ անմիջապես մեկնել է դեպքի վայր: Հրդեհը ձեռքի ուժերով մարվել է, լիկվիդացվել՝ ժամը 13:54-ին: Մասնակիորեն այրվել է Գ. Պ.-ին պատկանող սառնարանը և տան շքամուտքում գտնվող մառանի դուռը: Հրդեհի հետևանքով տան բնակիչ Կ. Պ.-ն ստացել է աջ վերնաթաթի և դեմքի աջ կեսի 2% առաջին աստիճանի թերմիկ վնասվածքներ:

ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր բնակիչներին. հովհարային անջատումների և հոսանքի հաճախակի տատանումների ժամանակ ցուցաբերել զգոնություն։

Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների, գազի բալոնների օգտագործաման ժամանակ խստիվ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *