Հունվարի 17-ին, ժամը 20.30-ին, Կարմիր բլուր գերեզմանատան մոտ «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան բախվել էր մայթի մետաղյա ճաղավանդակին
ու հայտնվել գերեզմանատանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։ Հունվարի 19-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել,
որ «Ֆոլքսվագենի» վարորդը՝ 23-ամյա Արսեն Հակոբյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն։