Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն: