YerevanToday- ը գրել է՝
Երեկ երեկոյան Արցախի զորամասերում միանգամից խուճապային իրարանցում է սկսվել. հրամկազմը դիրքապահ ժամկետային զինծառայողներին տագնապ է տվել՝ արագ հավաքվել ու իջնել զորամաս․ հայտնել են, որ վաղաժամ զորացրում են`
Գիշերն ավտոբուսները արագ կազմակերպված մոտեցել են զորամասերին, որպեսզի հնարավորին շուտ ու աննկատ զորքին տեղափոխեն Հայաստան և կեսգիշերն անց տասնյակից ավելի ավտոբուսներ միաժամանակ ճամփա են ընկել՝
Գիշերը զորքը բերվել է Երևան, «Բանվորի արձանի» մոտ իջեցրել են, խուճապային վիճակից ելնելով՝ ոչ բոլորի ծնողներին են հասցրել տեղեկացնել, որ «Բանվորի արձանի» նախկին տեղում դիմավորեն վաղաժամ զորացրված զավակներին: Զինվորների մեծ մասը տեղավորվել են մայթեզրերին ու լուսաբացը դիմավորել Երևանում՝
YerevanToday-ը կապ է հաստատել Կոտայքից, Արարատից վաղաժամ զորացրված զինվորների և նրանց հարազատների հետ, որոնք հաստատել են տեղեկությունը: Ընտանիքներում ուրախ էին, որ ողջ ու առողջ դիմավորել են իրենց զավակներին, բայց տագնապած էին, որ զորացրման ժամկետներ են խախտվել, ժամանակից շուտ և հարկադրաբար իրենց որդիներին ուղարկել են տուն: «Շոկի մեջ ենք։ Մեկս օգոստոսի 11-ին, մյուսը օգոստոսի 16-ին էինք ռեստորան վերցրել, բեհ տվել ենք, որ բանակի քեֆ անեինք։ Բայց հիմա եկել են տասն օր շուտ ու պարզ է, որ Ալիևն է այդպես ցանկացել․.. Լարված վիճակ է, մեր տղերքին դիրքերից իջեցրել ուղարկել են տուն, որ Արցախը թևաթափ անեն, անպաշտպան մնա Արցախը»,- ասել են ծնողները՝
«Ադրբեջանը օգոստոսի 1-ին ժամանակ էր տվել, բայց հայկական բանակը մնաց իր դիրքերում, թշնամին օգոստոսի 2-ին հասկացավ, որ իրավիճակը պետք է սրել։ Տղերքից պատմում էին վերջին օրերին տարբեր ուղղություններով դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի, առանց կրակոցների ելումուտ անելու սադրանքների մասին: Պարզվում է՝ օգոստոսի 2-ին «դեդլայնի» հրահանգը հայկական իշխանությունն ընդունեց ի գիտություն, ու մեզ վախեցնում էին՝ խուճապ տարածելով, թե զորքին տարհանում ենք, որ նորից սեպտեմբերի 27 չսկսվի: Սա է իրականությունը։ Արցախը դատարկեցին, որ տանք թուրքին։ Ու դա իրականում արվեց առանց բանակցելու։ Արեցին մի քանի ժամում։ Չգիտեմ՝ ով ում պիտի պատասխան տա էսքան զիջումների համար»,- ասել է Yerevan.Today-ի զրուցակիցը։