Երբ կներկայացնեք հրաժարական․․․Լրագրողը՝ վարչապետին․․․

Եղե՞լ են իրավիճակներ, երբ Դուք ուզեցել եք հրաժարական ներկայացնել՝ չեք արել․ ո՞ր դեպքում, և ե՞րբ կներկայացնեք․ այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․

«Ամեն շաբաթ հո հրաժարական չե՞ն տալիս։2018-ից հետո ես երկու անգամ հրաժարական եմ տվել։ Ես՝ մենք, ժողովրդից ստացած իշխանությունը չեմ կարող ուղղակի սենց փողոց դուրս գալ, ասել՝ ով ա՞ ուզում վերցնել․․․

Իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը և էստեղ քննարկելու երկրորդ բան չկա։

Ես չեմ պատրաստվում փախնել պատասխանտվությունից, և ես պատասխանատու եմ նրա համար, ինչ-որ սրանից հետո է տեղի ունենալու»,- ասաց Փաշինյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *