Ժամեր առաջ ողբերգական դեպք <Սուրբ Գրիգոր Լուսավորիչ> ԲԿ-ում 2-ամյա աղջնակ է մահացել

A1News.am-SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ժամը 19։10-ի սահմաններում հանկարծամահ է եղել երեխա։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության

Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և ավագ քննիչի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է ընդունվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 2-ամյա Էվա Պ-ն է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *