Ողբերգшկшն ավտովթшր-հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում․ 6 զпհերի մոխրшցшծ դիերը ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները…

հունվարի 7-ին խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ներքին Գետաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel և ՎԱԶ 21703 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են ավտոմեքենաներում առաջացած հրդեհը, որից հետո նրանց միջից հայտնաբերել են 6 մոխրացած դիեր։

Գեղարքունիքի մարզում 80 վիրավոր կա, նաև քաղաքացիական անձինք - Լուրեր Հայաստանից

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։

Ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալաներ Արամ Ադիբեկյանի, Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Մարտունու քննչական բաժնի պետի և 2 հատկապես կարևոր գործերով ավագ քննիչների գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Վիգեն Մարտոյանը։

Վթարի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը։

Պարզվում է նաև, արդյո՞ք վթարի հետևանքով վիրավոր կամ վիրավորներ կան։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *