Հրատապ!!!! Արտակարգ իրավիճակ … Ադրբեջանական զինուժը կրակ է բացել

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է. «Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմըՀունվարի 6-ին ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանություն է դիմել, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ։
     Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։
     Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ռուս խաղաղապահներին»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *