ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «Գեղատեսիլ Ջերմուկը` Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկը, որի տարածքային ամբողջականությունն այսօր խախտված է, բայց դրա համար ոչ ոք մինչ օրս (ու երևի դեռ երկար) պատասխանատվություն չի կրել(ու): Այսօր արդեն Ջերմուկը, ինչպես Արցախը, առանձնահատուկ հոգածության կարիք ունի` պարզապես այցելելու, մարդկանց հուսադրելու և ապրեցնելու։ Այնժամ, երբ լիարժեքորեն սիրենք, փայփայենեք, իսկապես արժևորենք մեր հայրենիքի յուրաքանչյուր անկյուն ու ամեն միլիմետրը, գիտակցաբար գնահատենք այն ամենը, ինչ ունենք, կփոխենք մեր վերաբերմունքը, պատասխանատվություն կստանձնենք տեր կանգնելու մեր միակ Հայրենիքին»։ |