Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Հայաստանի Հանրապետության ապիկար իշխանությունները համակ ուշադրությամբ հետևում են, թե ինչ է լինելու շրջափակման մեջ հայտնված 120 հազար արցախցու հետ: Իսկ 120 հազար գերի ունեցող հայ ազգը լուռ է: 120 հազար գերի ունեցող Հայաստանի Հանրապետության սնանկ իշխանությունները դեռ իշխանության ղեկին են: Այս իրողությունը պահանջում է տարաձայնությունների հարթում, համախումբ քայլեր, համաժամանակյա ծրագրված գործողություններ: Այսօր առավել քան երբևէ տեղին է Չարենցյան հանրահայտ կարգախոսը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»»: |