Սիրահարվել եմ ամուսնացած տղամարդու և ամեն ինչ անելու եմ, որ բաժանվի ու ամուսնանա իմ հետ. տեսեք ինչ եմ մտածել

Սիրահարվել եմ ամուսնացած տղամարդու ու պատրաստվում եմ այնպես անել, որ նա թողնի կնոջն ու երեխաներին ու գա ինձ հետ ապրելու: Գիտեմ, որ շատերդ կմեղադրեք ինձ ու կասեք, որ ես ընտանիք եմ քանդում, բայց ես այնքան եմ սիրում նրան, որ չեմ կարողանում պատկերացնել կյանքս առանց նրա ու հանուն նրա պատրաստ եմ ամեն ինչի:

Ես անդադար փորձում եմ կոնտակտի դուրս գալ նրա հետ, բայց չի ստացվում: Նա չափից դուրս պարյադչնի մարդ ա ու չի ուզում դավաճանել կնոջը: Ես էլ որոշել եմ այնպես անել, որ կինն իր կամքով թողնի գնա ու իմ սիրելին ազատ լինի:

Մենք նույն տեղում ենք աշխատում, որոշել եմ նրա շորերի վրա իմ օծանելիքից փչեմ, որ գնա տուն, կնոջ օծանելիքի հոտ գա, շրթներկ քսեմ վերարկույին, իր մեքենայի մեջ իմ իրերից գցեմ: Մի խոսքով անեմ ամեն ինչ, որ կինը սկսի կասկածել, նրանք վիճեն ու ամեն ինչ հասնի այն աստիճանի, որ կինը հեռանա ու նա մնա ինձ հետ:

Ինչ գնով էլ լինի ես հասնելու եմ իմ սիրելիին, թեկուզ դա տարիներ տևի: Ես համբերատար կսպասեմ, մինչև նա հեռանա կնոջից ու գա իմ մոտ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *