Շտապ բոլորդ տեղեկացեք․ Քիչ առաջ Վարդան Ղուկասյանը հրատապ հայտնեց․ Պարզվում է, որ․․․

Հարգելի՛ ընթերցող նախքան տեսանյութը կարդացեք նաև․

Լավ հանդիպում Հայաստանի վարչապետի հետ․ թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Երեկ Նյու Յորքի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում մենք քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցը։ Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել ներգրավվել խաղաղ գործընթացում, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»,-գրել է նա: Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ

Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ ոչ ոքի համար չպետք է գաղտնիք լինի, որ Հայաստանի անվտանգությունն ու պետականությունն այսօր ամբողջությամբվ գտնվում է միայն Միացյալ Նահանգների ռազմական ուժի երաշխիքի ներքո․ «Մենք չենք բարձրաձայնում դա տարբեր պատճառներով․ ոմանք չեն ուզում, ոմանք չեն հանդգնում, բայց դա պետք է ասվի։ Մեր ժողովրդի զգալի մասը դա կարծես թե չի գիտակցում։ Այն, որ մեր զինվորներն այս գիշեր հանգիստ քնեցին դիրքերում, իսկ իրենց մայրերը՝ տներում, դա նախևառաջ Միացյալ նահանգների ուղիղ միջամտության արդյունքն է՝ Նենսի Փելոսիի,

Էնթոնի Բլինքենի և անձամբ Ջո Բայդենի։ Ես այդ կապակցությամբ ուզում եմ հիշեցնել, որ դա միշտ այդպես չի լինի։Մենք ունենք շատ կարճ, պատմական ժամանակ՝ օգտվելու այդ եզակի հնարավորությունից։ Հիշենք, որ Բայդենը պատկառելի հասակում է, Նենսի Փելոսին՝ նույնպես, իսկ Միացյալ Նահանգների քաղաքականությունը թեպետ համակարգված է, բայց ընդամենը մի քանի տարի առաջ Թրամփը հանկարծ աշխարհին ապացուցեց, որ անգամ Միացյալ Նահանգներում հնարավոր են շատ տարօրինակ ելևէջներ, ինչպես օրինակ Թրամփը։ Եվ հենց նրա անձնական գործոնը ողբերգական դեր խաղաց Հայաստանի ճակատագրի համար՝ 2020 թվականի աշնանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *