Ժողովուրդ ջան այս ինչ է կատարվում…Ողբերգական լուր Արցախից… Հայրը և որդին մահացել են…

Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 մարդ է մահացել։ Բախվել են «Pajero io» և «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 1–ի երեկոյան։ ՆԳ նախարարության ծառայողները և շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկները պարզել են, որ իրար են բախվել Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի 43-ամյա բնակիչ Ն.Ա.-ի և Ստեփանակերտ քաղաքի 32-ամյա բնակիչ Ա.Ա.-ի վարած «Pajero io» և «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։

Տուժածներին բուժհաստատություն տեղափոխելու ճանապարհին «Pajero io» ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ նրա որդի Տ.Ա.-ն (ծնված 2022թ.) մահացել է հիվանդանոցում։ Պատահարի հետևանքով տուժած 40-ամյա Ա.Ն.-ի վիճակը բավարար է, «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *