Ողբերգական ավտովթարի հետևանքով ուղևորները հիվանդանոցի ճանապարհին մահացել են․․

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել 2023թ. հունվարի 1-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք-Ստեփանակերտ

ավտոճանապարհի 8-րդ կիլոմետր հատվածում ճանապարհատրանսպորտային միջոց վարող անձանց կողմիցճանապարհային երթևեկության կանոնները խախտվելու հետևանքով Նվեր Ասրյանի կողմից վարվող «Միտսուբիշի Պաջեռո» մակնիշի և Արայիկ Աբրահամյանի կողմից վարվող «Ինֆինիտի QX4» մակնիշի ավտոմեքենաները իրար

բախվելու արդյունքում Նվեր Ասրյանի ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահանալու, վերջինիս կողմից վարվող ավտոմեքենայի ուղևորներից Տիգրան Ասրյանի անգիտակից վիճակում բուժհաստատություն

տեղափոխելու, որտեղ գիտակցության չգալով ս.թ. . հունվարի 2-ին՝ ժամը 01:10-ին մահանալու, իսկ ուղևոր Աստղիկ

Նալբանդյանը, ինչպես նաև մյուս վարորդ Արայիկ Աբրահամյանն ու նրա ուղևոր Դավիթ Սիմոնյանը ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց ընդունվելու դեպքի առթիվ ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի

3-րդ մասով հարուցված քրեական գործը.. Սույն դեպքով ձևավորված է քննչական խումբ.. Նախաքննությունը

շարունակվում է.. Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով..

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *