Ես ու ախպերս նույն կնոջն էինք հավանում, բայց մամաս որ իմացավ, մենակ ինձ ինչ ասես, չասեց․ Տեսեք՝ ինչի

Ինչո՞ւ հատկապես ինձ։ Պատճառը շատ պարզ է․ քանի որ ինձանից ու եղբորիցս միայն ես էի ամուսնացած։ Ախր ի՞նչ անեմ, եթե սիրահարվում ես, էլ չես նայում՝ ինչ կարգավիճակում ես գտնվում, ինչ է կարելի, ինչը՝ ոչ։

Հենց այս պատճառով էլ մայրս, երբ իմացա, որ երկուսով նույն կնոջն ենք սիրահարված, ինձ ինչ ասես, որ չասաց։ Ասաց, որ ընտանիքի հայր չեմ դառնում, որ կինս ճիշտ կանի, եթե հենց հիմա իրերը վերցնի ու հեռանա ինձանից։

Անկեղծ ասեմ՝ նրա այս խոսքերը ինչ-որ տեղ սթափեցնող էին։ Չէ՞ որ իսկապես ուղեղս մթագնած չէի հասկանում՝ ինչ եմ անում։ Հետ եմ կանգնել այս հարաբերություններից, եղբայրս թող երջանիկ լինի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *