Մարդուս գրպանից նենց բան եմ գտել, որ մինչև հիմա աչքերիս չեմ հավատում. բայց որոշել եմ չեմ բաժանվելու, ես պիտի պայքարեմ իմ սիրո համար ու չուզողի աչքն էլ հանեմ

Ես երկու երեխա ունեմ, ամուսինս էլ ահավոր լավն ա: Էսքան ժամանակ ոչ մի խնդիր չենք ունեցել, բայց էս վերջերս զգում էի որ ամուսինս ահավոր տարօրինակ ա իրան պահում: Ուղղակի չէի հասկնաում խնդիրը ինչի մեջ էր:

Սկսել ա շատ ընկերների հետ մնալ, գիշերը ուշ տուն գալ, ինձ ու երեխեքիս բացարձակ ուշադրությւոն չի դարձնում: Անտարբեր ա դարձել, հետը խոսալ չի լինում: Մեկ մեկ էլ որ նեղանում եմ ու բողոքում, միանգամից հիստերիկանում ա, սկսում ա կռիվ սարքել ու թողնել գնալ:

Էրեկ էլ շորերն էի քցում լվացքի, շալվարի գրպանները ստուգեցի մինչև քցելը: Մեկ էլ տենամ գրպանում պիպետկա կա, չեք պատկերացնում ինչ զգացի էդ պահին: Աչքիս առաջ էկան էդ բոլոր պահերը ու հասկացա որ ինչքան տենց պռոբլեմներ ենք ունեցել, ինքը փաստորեն էդ զիբիլի ազդեցության տակա եղել:

Անկեղծ եմ ասում սարսափեցի, զգացի որ սենց շատ հեշտությամբ հնարավոր ա կորցնեմ ընտանիքս: Բայց ես ընտրել եմ պայքարելու ուղին, չեմ ուզում սենց արագ հետ կանգնեմ իմ սիրուց ու դժվարությամբ ստեղծած ընտանիքից: Որոշել եմ որ խոսալու եմ իրա հետ, երևի կասեմ որ արդեն ամեն ինչ գիտեմ, ճիշտա վախենում եմ իրա արձագանքից, բայց հույս ունեմ որ ինձ ճիշտ կհասկանա:

Դուք էլ խորհուրդ տվեք, էս պարագայում որն ա ավելի ճիշտ. ասե՞մ, որ գիտեմ թե փորձեմ ուրիշ ձևով բացատրել ու հետ բերել ընտանիք: Երեխեքս են մեղք, չեմ ուզում որ խառնեմ իրանց էս պատմությանը, ամեն ինչ նենց պետքա անեմ որ իրանք չիմանան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *