Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղադրված գլխավոր տոնածառը հրդեհվել է Ամանորի գիշերը։ Այս մասին սոցցանցերի պաշտոնական էջերում հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Նշվում է, որ հրդեհի պատճառը պիրոտեխնիկայի հետ անզգույշ վարվելն է եղել։
Նախ ականատեսները ծուխ են տեսել, հետո ամանորյա զարդարանքներից մեկը հրդեհվել է։
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է կարճ ժամանակում մարել կրակը։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։