77 հազար քաղաքացու թոշակները ու նպաստները կավելանան․․․ում է սա վերաբերվում

Կենսաթոշակի և նպաստների նվազագույն չափը պետք է գերազանցի պարենային աղքատության նվազագույն շեմը: Աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել կենսաթոշակի, ծերության նպաստի,կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի նվազագույն չափի 50 տոկոս բարձրացման առաջարկ։ Այս մասին նշված է աշխատանքի

և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնավարման 100 օրվա վերաբերյալ հաշվետվությունում: Ըստ առաջարկի՝ պարենային աղքատության նվազագույն շեմից ցածր կենսաթոշակի,

ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում՝նպաստի, հաշմանդամության նպաստի չափը կենսաթոշակ կամ նպաստ ստացող շուրջ 77 000 շահառուի համար հունվարի 1-ից կդառնա առնվազն 25500 դրամ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *