Գիշերը արտակարգ դեպք է եղել…Խոցվել է անօդաչու թռչող սարք…3 զինվորական է զոհվել

Գիշերը արտակարգ դեպք է եղել…Խոցվել է անօդաչու թռչող սարք…3 զինվորական է զոհվել

Սարատովի մարզի «Էնգելս» օդանավակայանի մոտ ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել, որի բեկորներից զոհվել է երեք ռուս զինվորական։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Դեկտեմբերի 26-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 01:35-ի սահմաններում, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը փոքր բարձրության վրա ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել` Սարատովի մարզի «Էնգելս» ռազմական օդանավակայանին մոտենալիս: ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով օդանավակայանում գտնվող տեխնիկական կազմի երեք ռուս զինծառայողներ մահացու վիրավորում են ստացել»,-ասել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Գերատեսչությունում հստակեցրել են, որ «ավիացիոն տեխնիկան չի վնասվել»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *