Shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում գտնվող փակ զրուցարանի ներսում հայտնաբերել են պարանոցը կտրած կնոջ դի։
Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 34-ամյա Ցոլինե Մ-ն էր։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Առավոտ շուտ ոստիկանական մի քանի մեքենաներ էկան մեր փողոց, կանգնեցին Օնիկի տան մոտ, մեկ էլ էն տեսնենք, որ ոստիկանները մտան տուն ու որոշ ժամանակ անց Օնիկին տարան։ Լսել ենք նաև, որ ոստիկաններն ու քննիչները խոհանոցային դանակ են գտել, որի վրա կա արյուն։ Երևի, տաք հետքերով ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ցոլինեին սպանողին, ու դա նրա ամուսինն է։ Թե ինչն է եղել պատճառը, չգիտենք, դա ոստիկաններն ու քննիչները երևի կպարզեն»։
Կասկածյալը Լոռու մարզի բնակիչ՝ 38-ամյա Օնիկ Մ-ն է, ով տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ, որպես կասկածյալ, ձերբակալվել է։