Պիտի նշանվենք, բայց  չգիտենք ավանդույթները ոնց են․ սկեսուրս ասումա՝ ճիշտը սենց ա, մերոնք ասում են՝ սենց ա․ հիմա խնդրում եմ կարդացեք, ու ճիշտ խորհուրդ տվեք, օգնեք մեզ վերջապես նշանվենք

Ես ու ընկերս որոշել ենք նշանվենք, եկել են ծնողներով ծանոթացել են, օրը որոշել ենք, բայց մնացել այդտեղ։ Ոչ մի բան չգիտենք։ Մերոնք առաջին անգամ են աղջիկ նշանում, հարազտներ էլ չունենք, որ ճշտենք, սկեսուրսենքս էլ նույնը։ Ումից հարցնում ենք բոլորը տարբեր բաներ են ասում։ Սկեսուրս ասումա, աղջիկը պիտի սինիներ ու նվերներ պատրաստի։ Մեր կողմը հակառակն ա ասում։ Մի հատ խառնաշփոթա,, որից արդեն գլուխ չենք հանում։

Ես գիտեմ, որ նշանվելուց քարով պատանի են գնում, դա են դնում աղջկա մատին, բայց սկեսուրս ասումա, որ կալցո են առնում միանգամից։ Ես էլ ուզում եմ բոլոր աղջիկների պես էտ սիրուն մատանուց ունենալ, նոր ամուսնական մատանի դնեմ։

Հիմա էնքան ա խառնվել ամեն բան, որ քիչա մնում վիճենք բոլորս բոլորի հետ։ Ու սկեսուրս էլ մամաս էլ ասեցին, եկեք մի հատ հայ կանանցից խորհուրդ հարցնենք, հաստատ փորձ ունեցողներ կլինեն ու ճիշտ խորհուրդ կտան։ Խնդրում եմ կարդացեք ու մանրամասն ասեք, աղջկա կողմն ինչ անելիք ունի, տղայի կողմն ինչ անելիքներ ունի։ Շատ շնորհակալ կլինենք ձեզ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *