Մորիցս հետո պապան էս կնոջը բերեց տուն․ Սկզբից չէինք ընդունում, ինչ ասես, բերում էինք գլխին, բայց հետո տեսեք՝ ինչ եղավ․ Մա՛մ ջան, մենք քեզ սիրում ենք

Փոքր քույրս մեկ տարեկան էր, երբ հերթական վեճից հետո հայրս մորս տանից դուրս հանեց ու ասաց, որ նա այլևս չվերադառնա տուն։ Մենք փոքր էինք, չգիտեինք, թե ինչ է կատարվում, և ամբողջ օրը միայն ու միայն լաց էինք լինում , մայրիկին էինք ուզում։

Մայրս մի օր չեկավ, չցանկացավ մեզ տեսնել, մեզ հետ զրուցել, գրկել մեզ։ Բայց, մեկ է, մենք ամեն օր կարոտում ու սպասում էինք նրան։

Որոշ ժամանակ անց հայրս այս կնոջ հետ տուն եկավ, ասաց, որ մեր նոր մայրիկին ծանոթանանք։ Մենք էլ փոքր էինք, չէինք հասկանում, ու գիտեինք, թե հայրս սիրուհու պատճառով է մեր մորը տանից դուրս հանել։ Էդ կնոջ գլխին ինչ ասես, որ չէինք բերում տարիներ շարունակ, իսկ նա, ի զարմանս մեզ, լուռ տանում էր ամեն բան։

Անցան տարիներ։ Մի անգամ համարձակություն ունեցանք ու հայրիկին հարցրինք եղելությունը։ Եվ ի՞նչ։

Պարզվեց, որ մայրս ասել է, որ ցանկանում է մեզ մանկատուն տանել, իսկ հայրս էլ այդ պատճառով է նրան դուրս հանել տանից՝ ասելով, որ գնա, իր ազատ կյանքը վայելիս։
Էդ օրվանից էս բարի, հոգատար կնոջը մամա ենք ասում։ Մայրը միայն լույս աշխարհ բերողը չէ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *