Հիշում ե՞ք Րաֆֆի Հովհաննիսյանին․ Միայն իմանաք, թե ինչ են արել ռուս խաղաղապահները՝ նրա հետ․ Պահո՜

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ արգելվել է։

Րաֆֆի Հովհաննիսյանն Արցախ էր գնում՝ թոռան մկրտությանը մասնակցելու համար, սակայն ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է նրա մուտքն Արցախ։

Ցույց տալով իրենց հրամանատարի հրամանը՝ լուսանկարի հետ միասին, անցակետում գտնվող զինվորները մերժման ոչ մի պատճառ կամ հիմնավորում չբերեցին, բայց հաստատեցին, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երևանի «ամենավերևից»:

Չափազանց զարմացած նման որոշումից՝ Արցախի Հանրապետության կառավարությունը փորձում էր պարզաբանել, ապա նաև հարթել այդ ապօրինի որոշումը, սակայն ոչ մի արդյունք չտվեց։

ներկայացուցիչները չբացառեցին անգամ Բաքվի բռնապետության հնարավոր առնչությունն այս ամենաթողությանը։

«Ակնհայտորեն անիրավ հրահանգի հետեւում կանգնածի վախկոտությունը մեզ ցույց է տալիս այս ինքնակոչ իշխանազանցության համար պատասխանատուի ամենահավանական ուղղությունը. դա կարող է լինել միայն մեկ մարդ՝ ձախողված առաջնորդը, որը, հանուն իրական տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության, պետք է հեռանա իր այլատյաց հարեւանի հետ մեկտեղ»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *