Ստյոպա Սերյոժայի Սաֆարյան, (հոկտեմբերի 7, 1973, Ոսկեվան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական գործիչ, 4-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, անկուսակցական։
Կրթություն
1995 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, 1997 թ.ՀՀ կառավարման դպրոցի (այժմ ՀՀ Պետական կառավարման ակադեմիա) պետական կառավարում և տեղական ինքնակառավարում ֆակուլտետը, 1999 թ.
Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան։ Երկրաբան-երկրաֆիզիկոս, պետական ծառայող։
Աշխատանքային գործունեությունը
1993-1994 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում՝ որպես հերթապահ սեյսմոլոգ, 1995-2000 թթ.դինամիկ երկրաֆիզիկայի բաժնի մասնագետ, սեկտորի վարիչ, ապա բաժնի վարիչ, 1998-2002 թթ.
ՀՀ կառավարման ակադեմիայում «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման քաղաքական հիմունքներ», «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման իրավական հիմունքներ» կրթաբլոկների ղեկավարի տեղակալ և ասիստենտ, 2002-2004 թթ.Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի իրավական և քաղաքական հարցերով փորձագետ, 2004-2005 թթ.
հետազոտությունների համակարգող, 2005-2007 թթ.` հետազոտությունների ղեկավար։
Ավելի քան 50 գիտական հրապարակախոսական հոդվածների, վերլուծությունների, 3 մենագրությունների հեղինակ է և 4 ժողովածուների համահեղինակ։