Լավ եմ անում սիրած եմ պահում, չուզողի աչքն էլ հանում եմ․ իմ սիրածը ոչ իրա կնգանա սիրում, ոչ էլ իրա երեխեքին, ես ի՞նչ մեղավոր եմ, ես ընդամենը իմ սիրած մարդու կողքին եմ

Մենք դպրոցական տարիներին սիրում էինք իրար, որոշել էինք մի ամբողջ կյանք իրար հետ ապրել ու լինել երջանիկ։ Բայց ինչպես միշտ չուզողները շատ էին։ Մեզ բաժանեցին ու նենց արեցին, որ ատենք իրար։ Արտաշին ուղարկեցին Ռուսաստան։ Տարիներ անցան, երկուսս էլ ամուսնացանք, ինքը երեխաներ ուներ, ես դեռ ոչ։ Հետո մի օր դասարանով որոշեցին հավաքվել ու Արտաշն էլ էր եկել։ Հին ու բարի օրերը հիշեցինք, համարներով փոխանակվեցինք։ Ու էդ օրվանից հետո սկսեցինք շփվել նորից։ Ամեն օր ավելի ոի ավելի էի ամուսնուցս զզվում։ Հասկացանք, որ սխալ ենք արել, որ տարիներ առաջ ուրիշների պատճառով բաժանվել ենք։

Արտաշը կանչեց Ռուսաստան, ու ասեց, որ կբաժանվի կնոջից ու մենք միասին կլինենք։ Ես ամուսնուցս բաժանվեցի ու գնացի Ռուսաստան։ Ինքն էլ կնոջից բաժանվեց։ Արտաշի երեխաներին իմի պես ընդունեցի ու շատ սիրեցի, իրենք էլ ինձ։ Հետո կինը սկսեց տուն պահանջել, գումար ուզել, Արտաշը էդ բոլոր հարցերը լուծեց։ Ես էլ բալիկի եմ սպասում, ու մենք շատ երջանիկ ենք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *