24TV-ի եթերում ԳՇ նախկին պետ, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հարցին՝ «ընդդիմության քննադատությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը, որ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից», արձագանքեց․ «Այս պարագայում ես ընդդիմության հետ համաձայն եմ, բանակցություններից երևում է, որ որևէ ֆորմատում Արցախի շուրջ ՀՀ իշխանությունը քննարկում չի իրականացրել»։Դիտարկմանը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա ԼՂ վարչաքաղաքական միավոր արտահայտությունը, դա արդեն ինչ-որ կարգավիճակ է, Հակոբյանը պատասխանեց․ «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարդացեք, այնտեղ ամեն ինչ գրված է։ Եթե դուք չեք կարողանում այնտեղ հասկանալ Արցախի կարգավիճակը, ապա ձեզ խորհուրդ եմ տալիս ընդհանրապես այդ հարցերով չզբաղվել։ Այդ փաստաթուղթը անժամկետ չի, 2025 թվականի նոյեմբերի 9-ից հետո, եթե նոր փաստաթուղթ չստորագրվի, ապա այդ փաստաթղթի գոյությունը և այդտեղ գրված կետերը կորցնելու են իրենց արդիականությունը»։ |
Նոյեմբերի 9-ի հայտարարության դեռևս չբացահայտված կետերը… Ահա թե ինչ է կատարվում իրականումՆոյեմբերի 9-ի հայտարարության դեռևս չբացահայտված կետերը… Ահա թե ինչ է կատարվում իրականումՆոյեմբերի 9-ի հայտարարության դեռևս չբացահայտված կետերը… Ահա թե ինչ է կատարվում իրականումՆոյեմբերի 9-ի հայտարարության դեռևս չբացահայտված կետերը… Ահա թե ինչ է կատարվում իրականում