Ամսի 10-ից, Սոցապ նախարարության կայքի այս հղումով կարող եք մուտքագրել դիմում՝ մինչեւ 18 տարեկան երեխաներից յուրաքանչյուրի համար միանվագ 26․500 դրամի աջակցություն ստանալու համար այն դեպքում, եթե ծնողները կամ միայնակ մայրը չեն ունեցել
գրանցված աշխատանք 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Հատուկ բաժնում հարկավոր է լինելու լրացնել երեխայի/ների ծննդյան վկայականի տվյալները:Աջակցություն չի կարող ստանալ այն երեխայի ընտանիքը,
որը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված է եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության
միավորը բարձր է 28.01-ից: Այս աջակցության համար կայքի այդ բաժնում վաղը կբացվի «Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների
չեզոքացման 9-րդ միջոցառման աջակցությունից օգտվելու դիմում» ենթաբաժինը․․․․․․