Դոգը պիղծ հոգեկան հիվանդ է, որը կատարում է թշնամու պատվերը. Նաիրի Հոխիկյանի հայտարարությունը

Նաիրի Հոխիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. Մեր իրականության մեջ մոդայիկ են դառնում սնկի նման աճող ու ամեն տեսակի հայհոյանքով ատելություն տարածող դոգերը, աղվեսները, գայլուկները։ Սրանք իբր թե գաղտնի տեղեկության են տիրապետում, օտար երկրներից սկսում են եթեր մտնել ու ատելություն տարածել հայերի մեջ։ Հայերն էլ ծափահարում են’ առանց հասկանալու, թե ինչպես կարելի է սեփական ընտանիքի հետ լսել ինչ-որ անհասկանալի էակի հնչեցրած հայհոյանքը։

Ամոթ չի՞, ժողովուրդ։ Ձեզ թվում է, այդ «բացահայտումներ անողները» իրականում բացահայտում են անո՞ւմ: Այսինքն ուրիշի անձնական կյանքը մտնել ու կեղտոտ լվացքը փորփրելը գաղտնի տեղեկությունների տիրապետել է՞, ու դրա համար կարելի է նստել ու հրճվանքով լսել ուրիշի կնոջ բարեմասնությունների մասին հայհոյանքով խոսողների՞ն։ Դուք ինքներդ ձեզնից չեք ամաչո՞ւմ։ Հիշեք, հայհոյանքով ու ատելությամբ գաղտնի տեղեկություններ տարածող մարդիկ ընդամենը 2 տարբերակի կրող են. 1. Ունեն հոգեկան խնդիրներ և փորձում են ինքնահաստատվել։ 2. Կատարում են որևէ մեկի պատվերը, չի բացառվում’ թշնամու։ Մի դարձեք թշնամու քարոզչական գործիք, մի փչացրեք ձեր հոգիները։ Հարգեք ձեր մարդկային տեսակը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *