Հարսանիքի քավոր էր ամուսինս, ես էլ հետն էի գնացել՝ որպես քավորկին: ամեն բան ըստ նախատեսվածի էր ընթանում: Միասին գնացինք եկեղեցի, ու սկսվեց արարողությունը:
Չգիտեմ, չեմ կարող բացատրել նույնիսկ, թե ինչ էր կատարվում, բայց եղածն ընդհանրապես լավ բան չէր: Մի անտանելի ծիծաղ էր սկսել մոտս, ու չէի հասկանում՝ ինչ անեմ, որ շուտ անցնի:
Մի 10 րոպե անհագ ծիծաղում էի: Քահանան էլ նայում էր ինձ, հայացքով սաստում: Բայց դե չեմ կարողանում բացատրել, թե ինչու էի էդքան բարձր ու անզուսպ ծիծաղում:
Մեկ էլ էդ բազմության մեջ Տեր հայրը շուռ եկավ ու ասաց.
-Էդ քավորկինը թող դուրս անցնի, ու էս հարսանիքից հետո էլ ինձ մոտենա:
Ամաչեցի, բայց դուրս եկա: Հետո էլ հարսանիքի ավարտին մոտեցա Տեր հորը, ներողություն խնդրեցի պահվածքիս համար:
Մեղավոր էի, իսկապես շատ էի մեղավոր: Ո՞վ է որպես քավորակին հանդես գալով էդքան անզուսպ ծիծաղում ու տարօրինակ պահում իրեն: