Սենսացիոն ՝ Տեսեք ում ունեցվածքն է անցնում պետությանը. Միանգամից սննկացան. Բոլորը սրան էին սպասում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից իրականացված համալիր և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 1/5 հասցեում գործող «Վերնիսաժ» տոնավաճառի վարձակալ հանդիսացող սահմանափակ պատասխանատվության ընկերության ղեկավարն ու պատասխանատու այլ անձինք, նախնական համաձայնության գալով, 2019-2022 թվականների ընթացքում տոնավաճառի տարածքում առկա

տաղավարները մեկ գծամետրը օրական 1000 ՀՀ դրամով փաստացի ենթավարձակալության հատկացնելով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց, նրանց մի մասին ընդհանրապես ՀԴՄ կտրոններ չեն տրամադրել, իսկ մյուս մասից կանխիկ ստանալով 1000 ՀՀ դրամ վարձավճար՝ տրամադրել են 500 ՀՀ դրամ վարձավճար ստանալու վերաբերյալ կտրոններ՝ այդ կերպ թաքցնելով ընկերության իրական շրջանառությունը և օրենսդրությամբ նախատեսված, ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու, հարկման օբյեկտները թաքցնելու և խաբեության այլ դրսևորումներով չեն վճարել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուրը 233,5 միլիոն ՀՀ դրամի չափով հարկերը: 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *