Մոսկվայի դատախազությունը հետաքննություն է սկսել Մոսկվայի արևմտյան մասում՝ Գովորովա փողոցում, 11-րդ հարկի պատուհանից 5-ամյա աղջկա վայր ընկնելու փաստով։ Երեխան այս պահին հիվանդանոցում է։
Նախնական տեղեկություններով՝ դեպքի պահին բնակարանում է եղել աղջկա մայրը։ Կնոջ խոսքով՝ երեխաները խոհանոցում հեռուստացույց էին դիտում, իսկ երբ ինքը գնացել է այնտեղ, տեսել է բաց պատուհանին հենված աթոռ։