Մենք ամուսնական զույգ ենք ու մեզ մոտ թվում է, թե ամեն բան լավ է, բացի մի բանից։ Ամուսինս ահավոր խանդոտ մարդ է։ Նա ինձ խանդում է ամեն ինչում ու կասկածամտորեն վերաբերվում ինձ ու իմ շրջապատին։
Վերջին շրջանում նրա մոտ խանդը մոլուցքի է վերածվել։ Վերցնում հեռախոսս է ստուգում, նամակներս կարդում, զանգերիս հետևում, անպայման պետք է տեսնի, թե տնից դուրս գալուց առաջ ինչ եմ հագել։ Անգամ մի քանի անգամ հետևիցս եկել է, ինձ հետևելու համար։
Մի օր ես տունը կռիվ գցեցի ու ասացի, որ այլևս այսպես չեմ կարող ապրել, ես ազնիվ մարդ եմ ու ինձ տհաճ է, երբ ինձ կասկածում են դավաճանության մեջ ու հետևում, ստուգումներ անում։
Ամուսինս բորբոքվեց ու կռիվը թեժացավ։ Այդ ժամանակ կիսուրս ինձ օգնության հասավ։ Նա ասաց․ «Վարդան ջան, ճիշտ ա ասում Մերին, չի կարելի էդքան խանդոտ լինել, պարկեշտ, լավ, առաքինի կին ունես, բայց քո խանդով լեզու ես դնում ուրիշների բերանն ու մարդիկ արդեն ուրիշ աչքով են սկսում նայել կնոջդ, դա ճիշտ չի։ Ամեն ինչը պետք ա չափ ու սահման ունենա։ Եթե չէիր վստահում Մերիին , ապա չամուսնանայիր հետը, եթե ամուսնացել ես, ուրեմն հարգի որոշումդ ու էս աղջկա կյանքը էլ մի կեր, չի՛ կարելի ։ Ամեն ինչ անում ես, որ քեզանից հիասթափվեն»
Ես արցունքներս էլ չէի կարող զսպել, գնացի սենյակ ու լիաթոք լացեցի։ Հետո եկավ ամուսինս ու ասաց, որ այլևս այդպես չի վարվի հետս։
Շնորհակալ եմ կիսուրիս։